Հին Դիլիջան համալիր, որտեղ պահերն իրականություն են դառնում

Հին Դիլիջան համալիր, որտեղ պահերն իրականություն են դառնում: Լուսանկար 1
Հին Դիլիջան համալիր, որտեղ պահերն իրականություն են դառնում: Լուսանկար 2

Բացահայտեք Հին Դիլիջան համալիրի գողտրիկ միջավայրը, որտեղ բնության գեղեցկությունը կլրացնի Ձեր միջոցառումը: Մեր համալիրում պատմական հմայքը միաձուլվում է արդի հարմարությունների հետ` առաջարկելով կատարյալ վայր, որտեղ ստեղծվում են անմոռանալի հիշողություններ:

Ընտանեկան հավաքույթներ և ծննդյան տոնակատարություններ.

Նոր շունչ հաղորդեք փոքր ընտանեկան միջոցառումներին Հին Դիլիջան համալիրում: Ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 40 անձ, իսկ հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ. ամեն ինչ Ձեր խնջույքները հաճելի հիշողությունների վերածելու համար:

Կոնֆերանսեր և վորքշոփեր.

Ոգեշնչվեք Հին Դիլիջան համալիրի հանդարտ միջավայրով: Մեր կոնֆերանս սրահը կարող է տեղավորել մինչև 40 անձ` հանդիսանալով իդեալական վայր թրեյնինգների, վորքշեփերի և սեմինարների համար: Վայելեք Հայկանուշ ռեստորանի ուտեստները, որոնք խոհարարարական նրբաճաշակությամբ կամբողջացնեն Ձեր միջոցառումը:

Մենք առաջարկում ենք.

-Բազնաֆունկցիոնալ տարածքներ. կազմակերպե՛ք մինչև 40 հոգանոց միջոցառումներ մեր ռեստորանում և կոնֆերանս սրահում:

-Հարմարավետ սենյակներ. ապահովե՛ք մինչև 40 հյուրերի հարմար և հանգիստ կացությունը:

-Կատարյալ խոհարարական հմտություններ. ձեր միջոցառման ընթացքում վայելե՛ք Հայկանուշ ռեստորանի սքանչելի ճաշատեսակները:

Հին Դիլիջան համալիրը, որը շրջապատված է գեղատեսիլ բնապատկերներով, տեղակայված է Դիլիջան քաղաքի կենտրոնում։ Այն լրացուցիչ հմայք ու կախարդանք է հաղորդում յուրաքանչյուր միջոցառմանը: Խաղաղ շրջակայքն ու բնական գեղեցկությունը յուրաքանչյուր հավաքույթ վերածում են թանկ հիշողության:

Կապ հաստատեք մեզ հետ այսօր, և մենք Ձեր միջոցառումները կվերածենք անմոռանալի պահերի Հին Դիլիջան համալիրում: