Մեր մասին
Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրը պատկանում է Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցային ցանցին։
Դեռևս 1800-ականներին հարյուրամյա Դիլիջանը հռչակված էր որպես ծաղկող մշակութային օջախ, առևտրային կենտրոն, որը հայտնի էր նաև իր խոհանոցով: Շրջակա բնաշխարհով գերված տարածաշրջանի մեծահարուստները ձգտում էին դեպի Դիլիջան` զարգացնելով քաղաքի մշակույթը: 2004 թվականին Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը՝ Շարամբեյան փողոցը` պահպանելով 19-րդ դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաքն այցելող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները արտացոլում են քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ: Հին Դիլիջանում գտնվող Եսայան թանգարանը 19-րդ դարի Դիլիջանին բնորոշ տան պատկեր է, որտեղ ցուցադրվում են ձեռագործ գործվածքներ և տարածաշրջանային երաժշտական գործիքներ: